ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մեռյալների թագավորության դռներին արգելվում է մոտենալ

Մեռյալների թագավորության դռներին արգելվում է մոտենալ
02.04.2013 | 22:24

Դասական հնէաբանության պրոֆեսոր Ֆրանչեսկո դ’Անդրիան Ստամբուլում կայացած գիտաժողովում հայտարարել է, որ գտնվել են «դժոխքի դարպասները»: «Այդ տարածքը լցված է այնպիսի խիտ մառախուղով, որ անհնար է տեսնել հատակը։ Ներսում հայտնված ցանկացած կենդանի անմիջապես սատկում է։ Ես այնտեղ աղավնիներ նետեցի, նրանք վերջին հոգոցը հանեցին և ընկան անկենդանացած»,-գրել է Ստրաբոնը: Պեղումների ժամանակ գիտնականները համոզվել են, որ Ստրաբոնի ժամանակներից ոչինչ չի փոխվել, մի քանի թռչուն նրանց աչքի առաջ սատկել են` շատ մոտենալով մառախլախատ դռներին: Դռները կոչվում են նաև Պլուտոնի դարպասներ և համարվում էին մեռյալների թագավորության մուտքը: Հնագույն ժամանակներում վայրը նկարագրվում էր որպես թունավոր օդով լցված քարանձավ: Հիմա պահպանվել են տաճարի ավերակները, լողավազանը և վերևում տեղակայված աստիճանները:

Դիտվել է՝ 1803

Մեկնաբանություններ